Photo Frame-ը ֆոտոալբոմներ ստեղծելու ծրագիր է։


Photo Frame Studio-ն ծրագիր է, որը ավելացնում է շրջանակներ Ձեր լուսանկարներին։ Հասանելի են շուրջ 200 պատրաստի գեղեցիկ շրջանակներ և տարբեր էֆեկտներ, որոնք կարող եք կիրառել լուսանկարների վրա։

Ներբեռնել
Photo Frame Studio (demo)
Buy Now!
19.95 USD

Photo Frame Studio-ն գործիք է, որը ավելացնում է շրջանակներ լուսանկարներին։

business card

PHOTO FRAME STUDIO ծրագիրը հատուկ ստեղծվել է թվային լուսանկարների խմբագրման և ձևավորման համար։ Մեր ծրագրի շնորհիվ յուրաքանչյուր նկար կարտապատկերվի տարբեր ձևով և աշխատանքը այս ծրագրով, համոզված ենք, մեծ բավականություն կպատճառի Ձեզ։ Մենք առաջարկում ենք ավելի քան 200 պատրաստի շրջանակներ և ինչն է ամենակարևորը՝ դրանցից յուրաքանչյուրը ինքներդ կարող եք փոփոխությունների ենթարկել։
Ծրագրի արտաքին տեսքը հատուկ ստեղծվել է այնպես, որ անգամ սկսնակ օգտվողները կկարողանան հեշտությամբ յուրացնել ծրագրի հնարավորությունները։
Կարող եք ձևավորել Ձեր նկարները ավելացնելով շրջանակներ, դիմակներ, տեքստ, պատկերներ և փոխել խորապատկերը։
Օգտագործելով այս բոլոր հնարավորությունները և էֆեկտները կարող եք ապահովել Ձեր ցանկացած մտահաղացումը՝ փոխել յուրաքանչյուր շերտի գույնը, փոխել բացությունը և խտությունը, կարող եք համոզված լինել, որ բոլոր նկարները կտարբերվեն միմյանցից։
Կարող եք նաև ձևավորել Ձեր սեփական մտահաղացմամբ։ Դա կարող եք անել այն գործիքների շնորհիվ, որոնք ավելացնում են այնպիսի տաբեր բաղադրիչներ, ինչպիսիք են գծագրեր, տեքստեր և այլն։ Կարող եք ստուգել նկարները, կտրեք դրանք, փոխեք չափը այնպես, ինչպես ցանկանում եք և ազատվել կարմիր աչքի էֆեկտից։
Ծրագրի շնորհիվ կարող եք տպել նկարներ Ձեր տպիչով, ինչպես նաև պահպանել պատրաստի լուսանկարները բարձր որակով։
Նաև կարող եք պահպանել լուսանկարները ցածր որակով այնպես, որ դրանք կարողանաք հրապարակել առցանց։


Ծրագրի հիմնական հատկությունները.

* աշխատում է jpg, bmp, wmf , png ,tiff և այլ տեսակի պատկերների հետ
* բազմաթիվ էֆեկտներ, որոնք կարող են օգտագործվել բոլոր բաղադրիչների համար (տեքստում, նկարի վրա, խորապատկերներում), օրինակ՝ ստվերներ, սեպիա, թեքվածքներ և այլն։
* արտածում է բարձր լուծաչափով (300 DPI , 600 DPI)՝ pdf, jpg, tiff, bmp ֆայլերով
* հնարավոր է փոփոխել ծրագրի արտաքին տեսքը
* աջակցում է ձախից աջ գրով լեզուներ (արաբերեն, եբրայերեն)
* աջակցում է Յունիքոդ
* բազմալեզու աջակցություն.
Անգլերեն, Գերմաներեն, Պորտուգալերեն, Իսպաներեն, Իտալերեն, Ֆրանսերեն, Նորվեգերեն, Շվեդերեն, Լեհերեն, Չեխերեն, Հունգարերեն, Ռուսերեն, Բուլղարերեն, Ֆարսի (Պարսկերեն), Սերբերեն, Ռումիներեն, Խորվաթերեն

Պատկերումներ

Համակարգային պահանջները

* Օպերացիոն համակարգը. Windows XP / Vista / Windows 7 / Windows 8 / Windows 10
* CPU. նվազագույնը Pentium պրոցեսոր
* Հիշողությունը. 512ՄԲ կամ ավելի
* Ազատ տեղ կոշտ պնակում. 250ՄԲ

SOFTPEDIA-ի հավաստագիրը

Photo Frame Studio-ն թեստավորվել է SOFTPEDIA-ի կողմից Ծրագիրը ստացել է հավաստագիր առ այն, որ 100%-ով զերծ է վիրուսներից, լրտեսական մոդուլներից և գովազդային խաբկանքներից։

Soft32.com 100% CLEAN

Soft32-ը երաշխավորում է, որ թեստավորման ժամանակ Photo Frame Studio-ն հանդիսացել է 100%-ով ՄԱՔՈՒՐ, ինչը նշանակում է, որ այն չի պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

100% clean - Photo Frame Studio - certified by soft32.com